ԵՊԲՀ-ում կներդրվեն ֆրանսերենի դասընթացներ
Առանձնակի ուշադրություն դարձնելով բժիշկների մասնագիտական շարունակական կրթության կատարելագործմանը՝ Հայ-ֆրանսիական գիտաբժշկական համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է նաև ֆրանսերենի ուսուցումը ԵՊԲՀ-ում, հայտնում են համալսարանի մամուլի ծառայությունից։
«Այսօրվա համաժողովը մեկնարկ կհանդիսանա նաև բժշկական համալսարանում ֆրանսերենի ուսուցման զարգացման համար, որի արդյունքում ուսանողները հնարավորություն կունենան սովորելու Փարիզում՝ ձեռք բերելով գիտելիք և հմտություններ համալսարանական հիվանդանոցների կենտրոններում»,- շեշտել է նախարարը՝ ընդգծելով բժշկական կրթության ոլորտում երկխոսության զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, անմիջապես արձագանքելով նախարարի առաջարկին, հայտնել է, որ մոտ օրերս բուհում կներդրվեն ֆրանսերենի դասընթացներ, կկազմակերպվի առաջին դասախոսությունը՝ ակնկալելով, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ան Լույոն կանցկացնի առաջին դասը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան