Իրանի գլխավոր դատախազ. Վերջին դեպքերը մեզ ստիպում են՝ Հայաստանի հետ շփումներն ավելի զարգանան
«Իրանի և Հայաստանի դիվանագիտական և քաղաքական կապերը միշտ էլ շատ լավ են եղել: Վերջին դեպքերը տարածաշրջանում, սակայն, մեզ ստիպում են, որ այդ շփումները ավելի զարգանան»,- ասել է Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին։
Հիշեցնենք, որ Իրանի գլխավոր դատախազը Հայաստանում է եռօրյա աշխատանքային այցով։
Նա ընդգծել է, որ Իրանի և Հայաստանի համագործակցությունը պետք է ամենաբարձր մակարդակի վրա լինի և կան դրա նախապայմանները։
«Ինչպես որ հայտարարել են Իրանի պաշտոնյաները, անհրաժեշտ է, որպեսզի լուրջ քայլեր կատարվեն մեր երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Հայաստանը և Իրանը հաստատել են, որ ահաբեկիչները, որոնք նկատվել են մեր սահմաններին, ոչ մի դեպքում հանդուրժելի չեն»,- ասել է իրանցի պաշտոնյան։
Նա նաև ավելացրել է, որ Իրանը բարիդրացիական կապեր է պահպանում հարևան երկրների հետ, և հույս ունի, որ նրանք, նախքան հարցի սրումը, Իրանի այս դիրքորոշումն ընկալեն:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր Իրանի պաշտոնյաներն ավելի ռադիկալ են Սյունիքի անձեռնմխելիության հարցում, քան Նիկոլի կապիտուլյացված ռեժիմը. Զաքարյան
- 2013-ից ի վեր առաջին անգամ Հայաստան կայցելի Իրանի գլխավոր դատախազը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան