
13․10․2021․ Հադրութի շրջանից հայտնաբերվել է 2 աճյուն
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում, հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։
«Հայտնաբերվել է ևս 2 աճյուն:Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո`2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում`փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1683 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- ասվում է հաղորդագրություն։