
Մեկնարկել է Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը
Մեկնարկել է Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սուբրամանյամ Ջայշանկարի առանձնազրույցը, որին կհաջորդի նախարարների հանդիպումն ընդլայնված կազմով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-13-ը պաշտոնական այցով Հայաստանում է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը:
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:
Նշենք, որ նախօրեին ժամանելով Երևան, Սուբրամանյամ Ջայշանկարը թվիթերում հայերեն գրառում էր կատարել․«Ուրախ եմ ժամանել Հայաստան առաջին արտգործնախարարական այցով: Շատ ուրախ եմ, որ պատմական կապ եմ տեսնում իմ հայրենի նահանգի հետ»:
முதல் இந்திய வெளியுறவு அமைச்சராக ஆர்மீனியாவுக்கு வந்ததில் மகிழ்ச்சி. எனது சொந்த மாநிலத்துடனான வரலாற்று தொடர்பைக் கண்டு மிக்க மகிழ்ச்சியடைகின்றேன்.
— Dr. S. Jaishankar (@DrSJaishankar) October 12, 2021
Ուրախ եմ ժամանել Հայաստան առաջին արտգործնախարարական այցով: Շատ ուրախ եմ, որ պատմական կապ եմ տեսնում իմ հայրենի նահանգի հետ: pic.twitter.com/oHlaqVGr7D
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին