
Մոսկվայում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդները
Մոսկվայի Դանիլովի վանքում մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը եռակողմ հանդիպմանը ս Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին և Կովկասի մահմեդականների վարչության (ՇՄԿ) շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքուր Փաշազադեին կոչ է արել կոչ է արեկ տալ միանշանակ համատեղ պատասխան կրոնը պատերազմի հետ կապելու փորձերին։
«Մենք հավաքվել ենք այստեղ քննարկելու Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության խնդիրը ... Հուսով եմ, դուք և ես կգտնենք այն ճիշտ բառերը, որոնք մեր ժողովուրդներին ամենից շատ են պետք: Կարծում եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի հոգևոր առաջնորդների հեղինակությունը կարող է բարերար ազդեցություն ունենալ մարդկանց մտքերի վրա, և ես հավատում եմ, որ այսօրվա հանդիպման և ձեր միջև երկխոսության փաստը, օրինակ, կդառնա բոլորի համար»,-ասել է Պատրիարք Կիրիլը հանդիպման բացման խոսքում։