Գործատուն իրավունք կստանա պատվաստման սերտիֆիկատ կամ թեստի պատասխան չներկայացնող աշխատողին չվճարել. Ռուբեն Սարգսյան
«Եթե աշխատողը չի ներկայացնում պատվաստումը հաստատող սերտիֆիկատ կամ թեստի բացասական արդյունքը հաստատող թուղթ, ապա գործատուն իրավունք ունի թույլ չտալ աշխատողին ներկայանալ աշխատանքի, նաև՝ այդ ժամանակահատվածի համար չվճարել աշխատավարձ»,- ասուլիսում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ խոսելով Աշխատանքային օրենսգրքոով նախատեսվող փոփոխությունների մասին։
Նա նշեց, որ այդ պատճառով անընդմեջ 30 օր չներկայանալու պարագայում գործատուն իրավունք է ստանում լուծել պայմանագիրը, իսկ եթե 12 ամսվա ընթացքում դա տևում է 50 օր, գործատուն կրկին ստանում է պայմանագիրը լուծելու իրավունք։ Այդ ժամանակահատվածում չի կուտակվելու ամենամյա արձակուրդ և չի համարվելու ստաժ։
«Այս նախաձեռնությունն ուղղված է աշխատողների առողջության պահպանմանը։ Փոփոխությունները միտված են միայն ու միայն աշխատողների համար առողջ և անվտանգ աշխատանքային միջավայր ապահովելուն»,- ասաց Ռ.Սարգսյանը։
Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը նշեց, որ նման կարգավորումներ նախատեսվել են նաև «Հանրային ծառայության մասին» օրենքում։
«Գրեթե նույնանման կարգարվորումները կկիրառվեն նաև հանրային ծառայության ոլորտում։ Հանրային ծառայության մասին օրենքում սահմանվել են առանձնահատուկ հիմք հանրային ծառայողների ու հանրային պաշտոն զբաղեցնող անձանց լիազորությունների դադարեցման այն դեպքում, երբ հանրային ծառայողը ծառայության ներկայանալիս չի ներկայացնում թեստի պատասխան կամ պատվաստման սերտիֆիկատ», - ասաց Տ. Դադունցը։
Նա նշեց, որ երկու ուղղություն կա՝ ծառայողին նման փաստաթղթի բացակայության դեպքում չի թույլատրվելու ծառայության, երկրորդ՝ արդեն նշված ժամանահատավածում այդ հիմքով ծառայության չներկայանալու դեպքում պետությունը որպես գործատու հնարավորություն է ստանալու դադարեցնել տվյալ անձի հետ ծառայողական հարաբերությունները։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսից բուժված անձը մինչև 90 օր ազատված է թեստի պատասխանը կամ պատվաստման սերտիֆիկատը ներկայացնելու պահանջից. Աբովյան
- ԱԱԾ-ն բացահայտել է պատվաստման գործընթացում բուժհաստատությունների աշխատակիցների թույլ տված չարաշահումների դեպքեր
- Երանոսում պատվաստման կեղծ հավաստագրեր են տվել
- Այլընտրանքային նախագծեր խումբ. Հրատապ՝ պատվաստումների մասին
- Հանրահավաք Հանրապետության հրապարակում՝ ոչ պարտադիր պատվաստմանը
- Խորհրդակցություն-հավաք՝ Covid-19-ի դեմ պատվաստումների մասին. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան