Սաակաշվիլին տեղափոխվել է մենախուց
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին տեղափոխվել է Ռուսթավիի բանտի մենախցերից մեկը: Այդ մասին գրել է New Format-ը:
Այս որոշումը կայացրել է բանտի վարչակազմը՝ հաշվի առնելով Սաակաշվիլիի ցանկությունները: Քաղաքական գործիչը կտրականապես հրաժարվեց խուցը կիսել հարևան բանտարկյալների հետ:
«Ահա թե ինչու Սաակաշվիլին իր ցանկությամբ տեղավորվել է մեկ կալանավորի համար նախատեսած բանտախցում»,-ասվում է Վրաստանի քրեակատարողական վարչության հրապարակած փաստաթղթերում:
Նրանք պարզաբանել են նաև, որ նախկինում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ Սաակաշվիլին քրեական հանցագործների հետ է խուցը կիսում, չեն համապատասխանում իրականությանը:
Վրաստանի արդարադատության նախարարությունը խնդրել է ստեղծել բժիշկների խումբ՝ Սաակաշվիլիի առողջությունը ստուգելու համար:
«Խմբի խնդիրն է լինելու պարբերաբար վերահսկել Սաակաշվիլիի առողջությունը և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան առաջարկություններ ներկայացնել»,-հայտնել են նախարարությունից:
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլիիի կողմնակիցները հավաքվել են բանտի դիմաց՝ կոչ անելով ազատ արձակել գործչին
- Սաակաշվիլու վիճակը վատացել է
- Սաակաշվիլին պատրվակ է գտել միջազգային հանրությանը դիմելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին