Վահագն Վերմիշյանին ցանկանում են տեղափոխել պատժախուց, ինչը պետպատվեր է, նպատակ է հետապնդում ճնշել նրան. փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է.
«Փաստորեն անձին քաղաքական հետապնդման ենթարկելը խնդրի առաջին ռաունդն է։
Այսօր տեղեկացա, որ Նուբարաշեն ՔԿՀ վարչակազմը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին ցանկանում է տեղափոխել պատժախուց՝ իբր թե երկու շաբաթ առաջ թույլ տված կարգապահական խախտման համար։
Ակնհայտ է, որ սա պետպատվեր է, դաժան, անմարդկային վերաբերմունք է և նպատակ է հետապնդում ճնշել Վ․ Վերմիշյանին, հակառակ պարագայում որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում երկու շաբաթ առաջ թույլ տված կարգապահական խախտման համար միայն այսօր անձին պատժախուց տեղափոխելը»։
Նա հրավիրում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ արդարադատության նախարարության ուշադրությունը, քանի որ, ըստ փաստաբանի, խոշտանգման փորձ է կատարվում։
Հարակից հրապարակումներ`
- Վերաքննիչ դատարանը մերժել է Վերմիշյանի պաշտպանի բողոքը
- Սա անձնական վիրավորանք է. վարչապետը՝ Վահագն Վերմիշյանի ձերբակալության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան