Զբոսաշրջիկները պատմել են, թե որքան հաճախ են նրանք մեկնում ծանոթ վայրեր
Առցանց ծառայության կողմից հարցմանը մասնակցած զբոսաշրջիկները պատմել են, թե որքան հաճախ են նրանք մեկնում քաղաքներ և վայրեր, որտեղ արդեն եղել են։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով «OneTwoTrip»-ին։
Ընկերության մասնագետները հետազոտություն են անցկացրել 1440 օգտատերերի շրջանում և պարզել, որ հարցվածների մեծամասնությունը (80 տոկոսը) ընտրել է հանգստի կրկնվող տարբերակներ:
Հարցվածների 69 տոկոսը սովորաբար որոշում է կայացրել վերադառնալ հենց նույն տեղը ճանապարհորդության ժամանակ: Հարցվածների երեք քառորդը (72 տոկոսը) խոստովանել են, որ վերադարձը կապված չէ դեպի այլ ուղղություններով հիասթափության հետ:
Զբոսաշրջիկների կեսը (52 տոկոսը) ավելի քան երկու անգամ վերադարձել են իրենց նախընտրած վայրեր։
Հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ ավելի լավ է կրկնակի ճանապարհորդություններ կատարել այն վայրերում, որտեղ կարող են գնալ ընկերական շրջապատի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Զբոսաշրջիկները պատմել են, թե ինչ զարմանալի վայրեր են բացահայտել համաճարակի ժամանակ
- Հայտնի են այն իրերը, որոնք զբոսաշրջիկներն ամենից հաճախ են կորցրել ծովում