Հոբելյանական համերգ՝ Լոնդոնում. Ա. Սպենդիարյան-150, Ա. Բաբաջանյան-100
Հոկտեմբերի16-ին Լոնդոնում՝ Քենսինգթոն թագավորական համայնքի Սբ.Քաթբերթ եկեղեցում, կկայանա համերգ՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ համերգին կմասնակցեն միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ, Քլինգենի երգչախումբը և Քլինգենի կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սիփան Օլահ):
Համերգի նպատակն է արտերկրում ևս հանրահռչակել մեծ կոմպոզիտորների ստեղծագործական անմահ ժառանգությունը։
Համերգի կազմակերպիչը «Քլինգենի երգչախումբն ու մշակութային ասոցիացիան» է՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Թողարկվել է Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ
- Ալեքսանդր Սպենդիարյան-150. «Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը»
- Հոբելյանական համերգներ՝ նվիրված Առնո Բաբաջանյանին
- «Ալեքսանդր Սպենդիարյան-150» փառատոնի շրջանակում երկու պրեմիերա է լինելու
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները