Ալվինա Աղաբաբյան. Վերաազատագրումը՝ ազգային նպատակ
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է.
«Հանդաբերդն Արցախի կարևոր պաշտպանական կառույցներից մեկն է եղել։ Ամենավաղ շինությունները կառուցվել են դեռևս 5-րդ դարում։
Երկրամասի ամեն հաջորդ իշխան ընդլայնել ու ամրացրել է բերդը նոր ու էլ ավելի հզոր պարիսպներուվ ու պաշտպանական կառույցներով։ 9-րդ դարի 1-ին կեսին Արցախի հյուսիսային տիրությունների իշխան Ատրներսեհ Սմբատյանի օրոք Հանդաբերդը հզոր պաշտպանական կենտրոն էր, որն իր շրջակա լեռնագագաթներին անգամ ուղեկից բերդեր՝ պահակակետեր ուներ։
Արցախի մեր իշխանները խաղաղություն չէին մուրում, նրանք ամուր պաշտպանում էին իրենց հողը, ավելին՝ խաղաղությունը նրանք պարտադրում էին զենքով մեր երկիր մտնել ցանկացողներին։
Եվ դա էր պատճառը, որ այն ժամանակ, երբ Մեծ Հայքի գրեթե բոլոր անկյուններում մենք կորցրել էինք պետականությունը, Արցախում հայոց պետականությունը, թեկուզև կիսանկախ, բայց ի դեմս մելիքական տների պահպանվել էր ընդհուպ մինչև 19-րդ դարը։
Հանդաբերդ, Շահումյանի շրջան, Արցախ․
2020 թ․ դեկտեմբերից օկուպացված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից»։
Հարակից հրապարակումներ`
- Ալվինա Աղաբաբյան. ՀՀ իշխանությունների թուրքամետ քաղաքականության չկասեցման դեպքում հաջորդիվ թշնամուն կտրվի ցամաքային միջանցքը
- Ալվինա Աղաբաբյան. Նման անտարբերության պայմաններում սահմանամերձ գյուղերի բնակիչները բռնելու են արտագաղթի ճամփեն
- Ալվինա Աղաբաբյան. Սա ՉԱՓԱԶԱՆՑ ԱՆՀԱՄԱՉԱՓ փոխանակում է
- Ուղիղ 1 ամիս է` նիկոլն ու իր հանցակիցները թշնամուն մեր տարածքից հետ շպրտելու համար ոչինչ չեն անում. Ալվինա Աղաբաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին