Մշակույթ 13:35 14/10/2021 Հայաստան

Մոտ 2000 օկուպացված հուշարձան կա. Արցախի ԿԳՄ նախարար

«Փորձենք այս քննարկման ընթացքում հասկանալ, թե ինչպես եղավ, որ մեր թանգարանները նվիրեցինք Ադրբեջանին»,- ասաց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ում նախաձեռնությամբ ԱԺ-ում կազմակերպվել է «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկում:

Քննարկմանը ներկա Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը չհամաձայնեց Թագուհի Թովմասյանի արտասանած՝ «նվիրել» բառի հետ։

«Հադրութից մշակութային ժառանգության տարհանման մասին որևէ խոսք չի կարող լինել, քանի որ այնպիսի իրավիճակ էր, որ տարհանման մասին անհնար է խոսել»,- նշեց նա։

Լուսինե Ղարախանյանի խոսքով, տարհանումներ եղել են տարբեր թանգարաններից, տարհանվել են խաչքարեր։

«Հոկտեմբերի 19-ին տարհանել ենք Ստեփանակետի պատմաերկրագիտական թանգարանի ամենաարժեքավոր ֆոնդը։ Ինչու այս թանգարանը, քանի որ շենքը վթարային էր, եթե մոտ տարածքում որևէ հրթիռ պայթեր, այդ շենքը լրիվ կփլվեր։

Այդ օրը զանգել եմ Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասատրյանին, Շուշիի պատմության թանգարանի տնօրենին, ասել եմ, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տարհանում ենք իրականացնում։ Պարոն Ասծատրյանը սկզբից չի համաձայնվել, ասել է, որ Շուշիիում ապահով է։ 

Հոկտեմբերի 30-ին Վարդան Ասծատրյանը զանգել է ու ցանկություն հայտնել  տարհանել գորգերի թանգարանը։ Կազմակերպել ենք, ցավոք սրտի, գորգերի թանգարանի ցուցադրությունն է հաջողվել տարհանել»,- նշեց նախարարը։

Արցախի ԿԳՄ նախարարն ընդգծեց՝ ընդհանրապես չի ուզում, որ որևէ մեկն այստեղ փորձի մեղավորներ փնտրել, հատկապես նրանք, որոնց քիմքին մոտ չի եղել 44-օրյա պատերազմը և չփորձեն այստեղ խոսել արժեքներ նվիրելու մասին։

«Այո, եղել է թերացում, եղել է խուճապ, ոչ ճիշտ լրատվություն, որի հետ էր կապված նաև Շուշիի արժեքների չտարհանելը»,- նշեց Լ.  Ղարախանյանը։

Նա ասաց, որ Շուշիի թանգարանների ՊՈԱԿ-ի տնօրենը խնամքով փաթեթավորել և ռմբապաստարաններում տեղավորել էր ամենաարժեքավոր ցուցանմուշները։

«Բայց հոկտեմբերի 30-ին, երբ արդեն մտածել ենք, որ իրական վտանգ կա, արդեն շատ խիստ վտանգավոր է եղել այնտեղ մարդ ուղարկելը։ Մենք կարող էինք ունենալ մարդկային զոհեր։ Խիստ վտանգավոր պայմաններում են տարհանվել գորգերը», - ասաց նախարարը։

Ղարախանյանը հայտնեց, որ այսօր մոտ 2000 օկուպացված հուշարձան կա. 122 եկեղեցի, 13 վանական համալիր, 52 ամրոց, 536 խաչքար, 20 հազար 885 ցուցանմուշ, 617 հազար գիրք-գրականություն, Ազոխի քարանձավը, Տիգրանակերտը։

«Սրանք միայն հայկական պատմաճարտարապետական ու պատմամշակութային հուշարձաններ չեն, մենք օկուպացված ենք թողել քաղաքակրթական ժառանգություն, որը մարդկության ժառանգությունն է»,- նշեց նա։

Նախարարն ասաց, որ ռուս խաղաղապահների հետ աշխատելով՝ փորձել են Շուշիի պատկերասրահի և ռմբապաստարաններում թաքցրած գույքը հետ բերել, փորձել են նաև փոխանակման մեխանիզմը. «Ղարաբաղյան առաջին պատերազմից ադրբեջանցի նկարիչների  գործեր ունենք պահած, բայց մարդիկ  չեն գնահատում իրենց մշակույթը, չեն համաձայնվել բարտերին և ադրբեջանցի նկարիչների աշխատանքները մեզ մոտ են մնում։

Մենք գործ ունենք չափազանց ագրեսիվ հարևանների հետ, որոնք անհաղորդ են, որոնց հետ հաղորդակցվելը չափազանց դժվար է»։

Լ.Ղարախանյանի խոսքով, ռուս խաղաղապահների շնորհիվ մենք պահում են Դադիվանքը, այնտեղ 6 հոգևոր սպասավոր կա։ Այս պահին ժամանակավոր  դադարեցված են ուխտագնացությունները Դադիվանք, բայց, ըստ նախարարի, օրերս Մոկսվայում հոգևոր առաջնորդների հանդիպումից հետո նորից վերականգնվելու է ուխտագնացությունը։ Ամարասում ուխտագնացություն կազմակերպվում է։

«Հնարավոր է եղել կանխել Հայրենական մեծ պատերազմի  հուշարձանների ավերումը, որովհետև ռուս խաղաղապահներին ևս հետաքրքրող թեմա էր սա։ Ունենք ավերված Շուշիի Ղազանչեցոցի, Կանաչ ժամի եկեղեցիները, ներսում անհասկանալի շինարարություն կա, պարզ չէ, ինչ է, Նելսոն Ստեփանյանի հուշարձանն է ավարված, Շուշիի Հայոց եղեռնի զոհերի հիշատակի հուշարձանը։ Ադրբեջանցիներն ավիրել են նաև Սղնախի գերեզմանատունը, գերեզմանատան վրայով ճանապարհ են կառուցել։

«Մենք ապրում ենք խիստ ծանր ժամանակներ, կարելի է ասել՝ մենք ողբերգության միջով ամեն օր անցնում ենք», - ասաց Լուսինե Ղարախանյանը։

Նա նշեց, որ 2022 թվականին սկսում են քարոզչական մեծ պատերազմ։

«Ինձ համար մեծ ցավ է, որ Ալիևի ղեկավարությամբ Հադրութում սկսվել է մզկիթի շինարարություն։ Սա է ամենամեծ խայտառակությունը, որ մեզ թշվառ է դարձրել այսօր, բայց թշված չենք, այդ թշվառությունը մեզ համար նոր պայքարի սկիզբ պետք է դառնա։ Մեր մշակութային  ժառանգությունը պետք է պահվի, այդ ամենը անձնագրայնացված է, ինչ էլ ավերել են, ունենք տեսանյութեր, լուսանկարներ։ Բոլոր հուշարձանները անձնագրայնացված են, և մենք պայքարելու ենք»,- ասաց Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:39
600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առաայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու և մեղադրանք առաջադրեն
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Վարորդները որոշել են չխոչընդոտել բոյկոտը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Մի քանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:31
Գեղամ ջան, և՛ ՀՌՀ-ն է նույն հասցեով, և՛ աշխատասենյակս է նույն հարկում. Տիգրան Հակոբյանը՝ Մանուկյանին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին....
Աղբյուր` Panorama.am
08:22
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» սուպերմարկետում
Կեսգիշերին մոտ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
08:18
Երևանի բազմաթիվ հասցեներում այսօր հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}