Մինչև 3 հա հողատարածքները կաթիլային եղանակով ջրողների ջրի վարձավճարը կփոխհատուցվի 5 տարով. Գնել Սանոսյան
«Հանրապետությունում առկա են գերնորմատիվային հողատարածքներ, որտեղ ոռոգման ջրի պահանջարկը նորմատիվայինից 2-3 անգամ ավելի է և որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա այդ տարածքներում աճեցնել ջրախնայող մշակաբույսեր»,-կառավարության նիստում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով «Մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին»,-նախագիծը:
Նրա խոսքով՝ կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերով ջուրը կօգտագործվի արդյունավետ եղանակով:
Նախարարը տեղեկացրեց, որ մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարը կփոխհատուցվի 5 տարի ժամկետով:
Գնել Սանոսյանը հայտնեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, նոր հողատարածքների ավելացման, մատակարարված ոռոգման ջրի հաշվառման գործընթացի բարելավման, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովման, գյուղատնտեսությամբ զբաղվողների ֆինանսական բեռի նվազեցման անհրաժեշտությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 329 մլն դրամ հատկացրեց աշնանացան սերմի գնի սուբսիդավորման համար
- Կառավարությունը կես ժամ գովում էր ինքն իրեն՝ էժան վարկ ներգրավելու հանարավորություն ստանալու համար
- Այսօր կառավարությունը, ամենայն հավանականությամբ, Հ 1-ին թույլ կտա 377 մլն դրամ շահութաբաժինը չվճարել ՀՀ բյուջե
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում