Գորիսի փոխքաղաքապետը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի
Սյունիքի մարզի դատարանում՝ նախագահությամբ դատավոր Բորիս Բախշիյանի, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, տեղի է ունեցել Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի եւ մյուսների գործով նախնական դատական նիստը։
NEWS.am-ը Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանից տեղեկացել է, որ նախնական դատական նիստին քննարկվել է Մենուա Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը։ Դատարանը որպես գրավի չափ է սահմանել 30 միլիոն ՀՀ դրամը։
«Այդ գումարը հիմա փորձում ենք հավաքել։ Բարեկամ, ընկեր, ով ինչ կարողանում է տալիս է։ 30 միլիոն դրամը ահռելի գումար է, պետք է կարողանանք տալ»,- նշել է պաշտպան Մելքոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գորիսի փոխքաղաքապետերից Մենուա Հովսեփյանը կալանավորվել է, Իրինա Յոլյանը՝ ոչ
- Գորիսի փոխքաղաքապետների պաշտպաններն ինքնաբացարակի միջնորդություն են ներկայացրել դատավորներին
- Գորիսի փոխքաղաքապետերը ձերբակալվել են
- Հարցաքննության են կանչում բոլորին անխտիր․ Գորիսի փոխքաղաքապետ
- Գորիսի փոխքաղաքապետ. Մի ամբողջ համակարգ մեղադրեց ինձ « կեղծիք» տարածելու մեջ
- Գորիսի փոխքաղաքապետ. Ժողովուրդ, լսեք սյունեցիների ահազանգը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին