Քաղաքական 16:58 14/10/2021 Հայաստան

Ինչո՞վ էին նշանակալից հոգևոր առաջնորդների մոսկովյան հանդիպումներում Վեհափառի հրապարակային խոսքը. Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.

«Ինչո՞վ էին նշանակալից հոգևոր առաջնորդների մոսկովյան եռակողմ հանդիպումներում Վեհափառ Տիրոջ հրապարակային խոսքը և քննարկման արդյունքները: Մի պահ կտրվենք, հատկապես, սոցիալական ցանցերում, երրորդական ներքին իրական և արհեստածին խնդիրները իբր լուծելու, քաղաքական կամ զուտ անձնական  հակառակորդներին լռեցնելու գայթակղությունից, և փորձենք տեսնել, թե մեր ժողովրդին բաժին հասած աղետալի պատերազմը՝ Ալիևի գլխավորությամբ ադրբեջանական քարոզչամեքենան աշխարհին ինչպես է հրամցնում:

Անմիջապես, պարզ կդառնա, որ միջազգային բարձր հարթակներում խիստ անհրաժեշտ է, որպեսզի Երկիրը ներկայացնող հիրավի հեղինակություն վայելող գործիչները ի ցույց դնեն ցավալիորեն ձևավորված հակահայկական թեզերի սնանկությունը և լրջագույն, համոզիչ փաստարկներով առաջադրեն խիստ արդիական մոտեցումներ: Այսօր Ալիևն այն աստիճան է նենգափոխում իրականությունը, որ պնդում է, թե իբր Հայաստանն է սանձազերծել պատերազմը, իսկ ինքը միայնակ հաղթանակ է տոնել:

Այս գործիչը հետևողականորեն իրենից հերոս է կերտում, որպեսզի ողջ աշխարհին հավատացնի, թե իբր այս պատերազմի հետ Թուրքիան, մի շարք այլ պետություններն ու վարձկան ահաբեկիչները որևէ կապ չունեն, ինքն է ու ինքը: Հընթացս, զուտ կյանքի, ապրելու համար ազատագրական պայքար մղած հայ ազգին ներկայացնում է իբրև ֆաշիստների, որոնք, իր խոսքերով, ամեն ինչ արել են. «… ողջ աշխարհի մուսուլմաններին անարգելու համար»:

Այս և նմանաբնույթ հոխորտանքը շատերը պարզապես անհեթեթություն կորակեն, սակայն գործնականում, ցավոք, սա գրեթե անշրջելի հակահայկական գործոն է դառնում, հընթացս ողջ մուսուլմանական աշխարհին հանիրավի տրամադրելով մեր դեմ:

Ստորև հրապարակեմ միայն մի փոքր հատված Վեհափառ Տիրոջ խոսքից.

«… Ինչպե՞ս կարող է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել և խաղաղություն հաստատվել,

- քանի դեռ Ադրբեջանը ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հարցում շարունակում է առաջնորդվել ուժի կիրառման սկզբունքով և ծավալապաշտական ձգտումներով,

- քանի դեռ հստակեցված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և երաշխավորված չէ արցախահայության անկախ կյանքի իրավունքի իրացումը։ Պետական մակարդակով հայատյացության քարոզչությունը, խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություններն ու սպանությունները, այսպես կոչված Ռազմավարի պուրակը Բաքվում վկայությունն են այն իրողության, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի կարող անվտանգ ապրել և գոյատևել Ադրբեջանի կազմում,

- քանի դեռ ազատ չեն արձակվել բոլոր ռազմագերիները, անկախ Ադրբեջանի կողմից նրանց վերագրվող կարգավիճակից, որոնց իրական թիվը չի բացահայտվում: Մեր ունեցած տեղեկություններով անազատության մեջ գտնվող հայ գերիները հաճախ ենթարկվում են նվաստացման և խոշտանգումների, որոշ դեպքերում նաև տանջամահ արվում,

- քանի դեռ հայտնի չէ բռնի անհետացումների զոհ դարձած բազմաթիվ անձանց ճակատագիրը,
- քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել իր ոտնձգությունները ՀՀ պետական սահմանի նկատմամբ և ետ չի քաշվում գրավյալ տարածքներից,

- քանի դեռ միջազգային օրենսդրության հարգմամբ պատշաճ վերաբերմունք չի դրսևորվում համաշխարհային նշանակություն ունեցող հայկական պատմա-մշակութային ժառանգության նկատմամբ, քանի դեռ ավերվում և պղծվում են մեր աղոթատները և չեն դադարում պատմությունը կեղծելու, հայկական վանքերն ու եկեղեցիներն իրենց ինքնությունից զրկելու փորձերը, չի ճանաչվում դրանց իրավական պատկանելությունը Հայոց Եկեղեցու Արցախի թեմին և Մեր զավակները զրկված են իրենց սրբավայրերն այցելելու իրավունքից։

Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ, Ամենայն Հայոց Կաթողիկոս (Մոսկվա, 13.10.2021)»:

Հ.Գ. Հայ Եկեղեցին հանրային իշխանության մարմին չէ, և եթե դատողություններ ենք անում այն մասին, թե ինչ կարող է անել Եկեղեցին, ապա արժե նաև պատասխանել այն հարցին, թե իսկապե՞ս վերը նշված հարցերի առնչությամբ պետք է թույլ տալ, որ գերիշխի անհիմն հակահայկական հռետորաբանությունը …»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:22
Իշխանությունը վախենում է Ամանորին Հ1 եթերում հնչի Արցախի Հանրապետություն. Գեղամ Մանուկյան
«Սատանայական (թշնամական) իշխանությունը փորձում է ջնջել բոլոր ավանդույթները, վախենում է Ամանորին Հ1 եթերում, տարեվերջին հնչի Արցախ, Արցախի...
Աղբյուր` Panorama.am
23:10
Վերջում պարզվելույա՝ մեջներից միակ նորմալը նիկոլի հայրն էր՝ ձյաձ Վովան, ով 18 թվին ուղիղ տեքստով ասում էր՝ տղուս մի՛ ընտրեք, ա՜յ ժողովուրդ ջան. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ես չեմ հասկանում՝ էս մեր ընգեր Մալյանը էս ու՞մ հետ էր ուզում սուրճ խմել։ Էս մարդկա՞նց։ Այ...
Աղբյուր` Panorama.am
22:57
ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանը հայտնել է, որ հրաժարական է տալիս Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամի պաշտոնից
ԱԺ նախկին  պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է։ «Հարգելի հայրենակիցներ և շախմատային համքարության...
Աղբյուր` Panorama.am
22:43
Հաղթանակ թաղամասում, ըստ տուժողի, իր տան ուղղությամբ արձակվել է մոտ 20 կրակոց
Դեկտեմբերի 26-ին, հերթական կրակոցներն են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:56
Ես վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի հետևանք են եղել.Ավինյանը՝ հոր հայտարարության մասին
Ավինյանը ներողություն է խնդրել հոր կոպիտ պահվածքի համար: Նա իր տելեգրամ ալիքում տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով հոր կոպիտ խոսքերը...
Աղբյուր` Panorama.am
21:25
Ցավալի է, որ քաղաքական իշխանության քաղաքական ողորմելի որոշումն առաջ տանելու գործին լծվել է Հանրային հեռուստաընկերությունը. Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի...
Աղբյուր` Panorama.am
21:11
Գրոզնիում և Մախաչկալայում հայտնել են Բաքվից թռիչքների տոմսերի վերադարձի մասին
Գրոզնիի և Մախաչկալայի օդանավակայանները Բաքվից «Ադրբեջանական ավիաուղիների» չվերթների ժամանակավոր չեղարկման պատճառով հայտնել են գնված...
Աղբյուր` Panorama.am
20:56
Ավինյանը ճողոպրեց հոր վիրավորական արտահայտությունների մասին հարցից
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Ավինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:45
Հրդեհ՝ Դսեղ գյուղում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 7-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ համատարած օգտագործել Ն1 ձևը․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հանրային» կոչված հեռուստաընկերությունը փաստացի վերացնում է Վեհափառ Հայրապետի...
Աղբյուր` Panorama.am
20:16
Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
20:03
Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:    Նեղ կազմով...
Աղբյուր` Panorama.am
19:49
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է․ «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կանխատեսելի է, որ իր ամանորյա ուղերձում Վեհափառն անդրադառնալու է նաև այս հարցերին․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես շարունակում եմ պնդել, որ արդեն...
Աղբյուր` Panorama.am
19:20
««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝...
Աղբյուր` Panorama.am
19:08
Էս թատրոնն ինչի՞ համար անենք․ Ավինյանը՝ ծառերը մաս-մաս փոխարինելու մասին
 Ծառերի հետ կապաված մեզ մոտ հուզական ֆոնը շատ բարձր է։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Իր ծննդյան օրերի մատույցներում Ալիևի մոտ կրկին պոստկլիմաքսյան սինդրոմ է։ Սեփական ջեբի...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Աննա Հակոբյանի հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, հանդիպումը չի կայացել․ ԶԼՄ
«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Վարչապետի տիկնոջ անունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում
«Գիտական ապացույցների աճող քանակի պատճառով իր գոյությունը հաստատող առցանց խաղերի հետ կապված խանգարումը (Online gaming disorder; OGD)...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է
«Իմնեմնիմի» պոդքասթի ամանորյա թողարկման հյուրը Բագրատ Սրբազանն է։ Այս մասին տեղեկացրել է հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:58
Դեռ աշխատելու տեղ ունենք. Ավինյան
«Այն դժվարությունները, որոնք ունենք, երևանցիները մեզ հետ հաղթահարում են»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok...
Աղբյուր` Panorama.am
17:44
Խորենացի փողոցում վթարի ենթարկված մոտոցիկլավարը մահացել է
Մայրաքաղաքի Խորենացու փողոցում դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին  միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԵԱՏՄ նիստում Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը Փաշինյանի նկատմամբ
Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Դստերը շան վզկապով զբոսնելու հանած կինը պատժվել է
Օմսկում Պերվոմայսկի շրջանային դատարանը օրինական է համարել տեղի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը, որն իր դստերը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թուրքիան քննարկում է ռուսական Azimut ընկերության ինքնաթիռի առգրավման խնդրանքը
Թուրքական իշխանությունները դիտարկում են նոյեմբերի 24-ին Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհված Azimuth ինքնաթիռը բռնագրավելու...
Աղբյուր` Panorama.am
17:08
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}