Երեխաների ներկայությամբ հորը բռնի բերման ենթարկելու գործով դիմել ՄԻԵԴ, հաղթող գործ է. Փաստաբանի խնդրանքը
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է երեխաների ներկայությամբ ոստիկանների կողմից բռնի ուժի գործադրմամբ նրանց հորը բերման ենթարկելու դեպքին.
«Ոստիկանի համազգեստով անձանց կողմից ակնհայտ անհամաչափ ուժի կիրառմամբ ու անմարդկային վերաբերմունք ցուցաբերելով ենթադրյալ վարչական իրավախախտում կատարելու մեջ կասկածվող քաղաքացուն «քաղմաս տանելու» տեսագրությունը բոլորդ եք տեսել։ Տեսել եք նաև, որ այդ ամենն իրականացվում էր ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձի մանկահասակ երեխաների աչքի առաջ։
Ասեմ իմանաք` այդ ոստիկանները քրեական պատասխանատվությունից խուսափելու են, դա հաստատ է։ Կհարուցվի քրեական գործ, շատ երկար կքննվի, բոլորը կմոռանան, հետո լռության մեջ գործը կկարճվի։
Խնդրանքս է քաղաքացու փաստաբաններին` անպայման սպառեք ներպետական ատյաններն ու գանգատ ներկակացրեք Եվրոպական դատարան։ Սա չքննարկվող հաղթող գործ է։ Բայց գանգատ ներկայացնելու խնդրանքս պայմանավորված չէ հետո պետությունից փոխհատուցում ստանալու հետ, անգամ ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտման փաստի ճանաչման հետ, շատ կարևոր եմ համարում այն, որ Եվրոպական դատարանի կայացվելիք որոշումը ապագայում կարդա, երբեմնի «քաղաքացիական հասարակության» ներկակացուցիչ իրեն հորջորջող Իոաննիսյան Դանչոն, ով այսօր անհաջող փորձ է կատարում արդարացնելու այդ համզգեստավոր անձանց»։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Այս ոստիկանները պետք է ենթարկվեն քրեական պատաախանատվության
- Երեխաների ներկայությամբ հորը բռնի բերման ենթարկելու դեպքով ծառայողական քննություն է նշանակվել
- «Պառկացրեք, կոխեք ավտոն». ոստիկանները բերման են ենթարկում տղամարդուն հենց երեխաների աչքի առաջ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները