Ինչո՞ւ մենք չկարողացանք հասցնել դատարկել Շուշիի ու մնացած բնակավայրերի թանգարանները. Թագուհի Թովմասյան
«Պատերազմի ընթացքում ինչո՞ւ մենք չկարողացանք հասցնել դատարկել Շուշիի ու մնացած բնակավայրերի թանգարանները։ Թանգարանային նյութերը պատերազմի հետևանքով թողեցինք Ադրբեջանին։ Դա ոչ միայն ցավ է, նաև իրավական լրջագույն խնդիր»,- ասաց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ում նախաձեռնությամբ ԱԺ-ում կազմակերպվել է «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկում:
Նա հիշեցրեց՝ նախորդ քննարկմանը տեղեկացել են, որ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում այս առիթով հարուցվել է քերական գործ, քննություն է իրականացվում։
«Զրուցել եմ քննչական ծառայության ղեկավարի հետ, ով տեղեկացրել է, որ քննության ընթացքից հետո որոշ ժամանակ անց պարզաբանումով հանդես կգան։ Մենք կհանդիպենք, կքննարկենք այդ քրեական գործի ընթացքը, թե ովքեր էին մեղավոր և ում պատասխանատվության տակ էր գտնվում իրավական առումով թանգարանները դատարակելու հարցը, ինչու բոլոր թանգարանային նմուշները Շուշիի առեղծվածային անկման հետ միասին նվիրեցինք Ադրբեջանին»,- ասաց Թագուհի Թովմասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմից հետո Արցախի վերահսկողությունից դուրս են մնացել 12 թանգարաններ 20 հազար 345 ցուցանմուշներով
- Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Արցախի 8 պետական թանգարաններ՝ 19 հազար 311 բացառիկ նմուշներով. Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան