Կառավարությունը կես ժամ գովում էր ինքն իրեն՝ էժան վարկ ներգրավելու հանարավորություն ստանալու համար
«Առաջին տարին է, որ Հայաստանի վերաբերյալ տվյալներ են հրապարակել վարականշային ոլորտում առաջատար եռյակում՝ «Ստանդարտ ընդ Փուրզում», «Ֆիթչում» և «Մուդիսում»- կառավարության այսօրվա նիստում հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ եթե «Ֆիթչի» և «Մուդիսի» գնահատականները վերաբերում էին Հայաստանի վարկունակությանը, ապա «Ստանդարտ ընդ Փուրզի» վարկանշի առանձնահատկությունն այն է, որ սուվերենությունից բացի այն միաժամանակ սահմանել է ֆինանսների փոխանցման և փոխարկելիության գնահատականը, ինչը կարևոր է մասնավոր հատվածի համար:
Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ B, B- վարկանիշները նշանակում է, որ Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկությունները և ֆինանսական հաստատությունները ստանում են ստանդարտ և «Ստանդարտ ընդ Փուրզի» կողմից վարկանշվելու դեպքում կարող են ստանալ Հայաստանի սուվերեն վարկանիշից մեկ մակարդակ բարձր վարկանիշ:
Նար խոսքով՝ ցուցանիշը ցույց է տալիս, որ Հայաստանում տնտեսության բարելավմանն ուղղված գործոնները գերակշռող են և առաջիկա 12 ամսիների ընթացքում դրանք կարող են բերել Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացման:
««Ստանդարտ ընդ Փուրզը» մնշել է, որ հետագա 2-3 տարիների ընթացքում, եթե Հայաստանում տնտեսական աճի սպասումներն արդարացվեն, արտաքին խոցելությունը նվազի և պետական բյուջեի կատարողականը լինի սպասվածից դրական, ապա այն կբերի նաև երկրի սուվերեն վարկանիշի հետագա բարելավման»,-տեղեկացրեց նախարարը և հավելեց, որ Հայաստանին Բ+ սուվերեն վարկանիշն հիմնկված է այն գնահատականների վրա, որ չնայած արտաքին էական ճնշումներին նա հաղթահարել է համավարակի և ռազմական կոնֆլիկտի էական հետևանքները՝ առանց վտանգելու երկրի տնտեսական կայունությունը:
Նախարարի խոսքով «Ստանդարտ ընդ Փուրզը» ակնկալում է որ կառավարության 5 ամյա ծրագիրը կհանգեցնի ավելի արագ տնտեսական աճի, իսկ այդ կազմակերպության հետ համագործակցությունը կնպաստի Հայաստանում կապիտալի շուկայի բարելավմանը և կարագացնի այդ ոլորտում բարեփոխութմների ընթացքը:
Փորձելով ավելի մատչելի ձևով ներկայացնել վարկանիշի էությունը՝ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ հիմնական առնձնահատկությունն այն է, որ մեր մասնավոր հատվածը ներկայացնող կազմակեպությունները, հատկապես ֆինանսական հատվածը ներկայացնողները, ավելի մարտչելի միջազգային վարկանիշ ստանալու հնարավորություն են ստացել և Հայաստանի և միաջազգային հարթակներում ավելի հասանելի ֆինանսական միջոցներ են կարողանալու ներգրավել:
Նիկոլ Փաշինյանն էլ նախարարաի խոսքն շտկեց՝ շեշտելով, որ պետությունը և ընկերությունները կկարողանան ավելի էժան վարկեր ստանալ:
Գործադիրի անդամները կես ժամ տարբեր մեկնաբանություններվ ճոխացնում էին ընդամենը վարկ ստանալու ավելի բարենպաստ պայման ստանալու հնարավորություն ընձեռող վարկանիշը, որոի համար Հայաստանի առաջ նաև բազմաթիվ էական պայմաններ են դրվում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան