Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետության վարչապետը հրաժարական է տվել
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության վարչապետ Էրսան Սաները չորեքշաբթի հրաժարական է տվել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը:
«Քանի որ ես հասկացա, որ կառավարությունն այլևս կայուն չէ, ես պարզապես հրաժարական տվեցի», - գործակալությունը մեջբերում է Սաների խոսքերը:
Նա նաև հավելել է, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն հնարավորինս շուտ։
Կիպրոսը փաստացի բաժանված է հունական և թուրքական համայնքների միջև 1974 թվականից ՝ Թուրքիայի կողմից զինված ներխուժումից հետո, որը հրահրվել է կղզին Հունաստանին միացնելու փորձով: