ՄԻՊ-ի աջակցությամբ անօթևան քաղաքացին տեղափոխվել է տուն-ինտերնատ
Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին խնամքի հաստատություն տեղափոխվելուն աջակցելու հարցում: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից։
«Նա տեղեկացրել է, որ ունի 3-րդ խմբի հաշմանդամություն, անօթևան է, չունի դրամական միջոցներ դեղերի, կացարանի ձեռքբերման համար:
Դիմումն ընդունվել է քննարկման և գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին: Արդյունքում, օգոստոսի 26-ից քաղաքացին բնակվում է Հայաստանի տուն-ինտերնատներից մեկում:
Պաշտպանի աշխատակազմ նման բնույթի դիմումներ ստացվում են պարբերաբար»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա