Նարեկ Հախնազարյանը ելույթ կունենա «Արմենիա» փառատոնի շրջանակում
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 20։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ ծրագրում կհնչեն Ղազարոս Սարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պաննոն, Պյոտր Չայկովսկու Պեցցո կապրիչոզո թավջութակի և նվագախմբի համար և Ալեքսեյ Շորի Թավջութակի կոնցերտը։ Մենակատար՝ թավջութակահար Նարեկ Հախնազարյան։ Համերգը կղեկավարի դիրիժոր Մարիուս Ստրավինսկին։
Հարակից հրապարակումներ`
- «Արմենիա» փառատոնի շրջանակում հանդես կգա 17 մենակատար, 11 դիրիժոր
- «Արմենիա» միջազգային փառատոնն իր տանիքի ներքո է համախմբել մեծանուն երաժիշտների
- «Արմենիա». 110 ուղևորի ավիատոմս արդեն իսկ փոխվել է
- Դանիել Լոզակովիչը և Ջանլուկա Մարչիանոն ելույթ կունենան «Արմենիա» միջազգային փառատոնի շրջանակում
- «Արմենիա» միջազգային փառատոնը Երևանում է հյուրընկալում մեծահամբավ երաժիշտների
- «Արմենիա» փառատոն. Մեկ ամիս՝ 17 համերգ