Նորվեգիայում նետաձիգով տղամարդու հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ
Նորվեգիայի Կոնգսբերգ քաղաքում անհայտ անձը նետ ու աղեղով հարձակում է իրականացրել, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորում է ստացել, ևս հինգը մահացել են: Այս մասին գրում է «ԿՈՄԵՐՍԱՆՏ»–ը։
Վիրավորներից մեկը ոստիկան է, որն աշխատանքից դուրս ժամին եղել է խանութում: Վիրավորները հիվանդանոցում են գտնվում:
Հարձակումն իրականացնողի մասին հայտնի է, որ 30 տարեկան է, Դանիայի քաղաքացի, սակայն ապրում է Կոնգսբերգում: Նրա փաստաբանի խոսքով՝ վերջինս համագործակցում է քննիչների հետ:
Հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին սուպերմարկետներից մեկում: