ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը՝ ԱԹՍ-ի հայտնաբերման ու առգրավվման մասին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը ԱԹՍ-ի հայտնաբերման ու առգրավվման մասին:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 14-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել ու առգրավվել է հետախուզական թռիչքներ իրականացնող և ՊԲ-ին պատկանող անօդաչու թռչող սարք:
Պաշտոնապես հայտարարում ենք , որ նշվածը ապատեղեկատվություն է և որևէ առնչություն չունի իրականության հետ»,- նշված է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին