Հայաստան է տեղափոխվել «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՌԴ պաշտպանության նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարարությանն է փոխանցել է 50.000 դեղաչափ «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հոկտեմբերի 14-ին պատվաստանյութի խմբաքանակը ռազմատրանսպորտային ինքնաթիռով տեղափոխվել է Երևան:
Ստացված պատվաստանյութը կօգտագործվի ՀՀ զինված ուժերի կարիքների համար, խմբաքանակի մի մասն էլ կհատկացվի ՀՀ առողջապահության նախարարությանը՝ քաղաքացիական անձանց պատվաստումների նպատակով։
ՀՀ պաշտպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում ՌԴ պաշտպանության նախարարությանը պատվաստանյութի խմբաքանակը ՀՀ զինված ուժերին փոխանցելու, ինչպես նաև համավարակի դեմ պայքարում արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար: