Այսօր կառավարությունը, ամենայն հավանականությամբ, Հ 1-ին թույլ կտա 377 մլն դրամ շահութաբաժինը չվճարել ՀՀ բյուջե
Կառավարության հոկտեմբերի 14-ի նիստի օրակարգում ընդգրկված 44 հարցից զեկուցվող է միայն 3-ը, իսկ 2-ը գաղտնի է:
Չզեկուցվող նախագծերի շարքում ՀՀ գործադիր մարմինը նախատեսում է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից պետական բյուջե վճարվեիք ավելի քան 377 մլն դրամ շահութաբաժինը թողնել ընկերությանը:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի կողմից ներկայացված հաշվետվական փաթեթի տվյալների համաձայն՝ արձանագրվել է Ընկերության 2020թ. գործունեության արդյունքներով ձևավորված շահութաբաժնի հաշվարկման բազա, և առաջացել է Ընկերության կողմից հաշվետու տարվա գործունեության արդյունքներով ՀՀ 2021թ. պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի պարտավորություն՝ 377,548.9 հազ. դրամի չափով:
Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել վերը նշված շահութաբաժինը չվճարելու առաջարկություն` այն պայմա-նավորելով ԱՍԲ-1 նկարահանման տաղավարի տեխնիկական վերազինման աշխատանքների իրականացմամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան