Կառավարությունը 329 մլն դրամ հատկացրեց աշնանացան սերմի գնի սուբսիդավորման համար
«Մենք այս ծրագրի համար հատկացնում ենք 329 մլն դրամ, որպեսզի աշնանացանի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում փոխհատուցենք ընկերություններին՝ իրենց գնած սերմերի դիմաց»,-կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով «ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թվականի պետական աջակցություն» ծրագիրը:
Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակներում սուբսիդավորվելու է 1 կգ ցորենի համար սահմանված նվազագույն շահավետ գնի 70 դրամը:
Քերոբյանի խոսքով՝ նախորդ տարի ծրագիրն առաջին անգամ գործարկվելուց հետո դրական կարծիքներ են հնչել և կառավարությունը որոշել է այս տարի էլ ֆերմերներին առաջարկել ծրագիրն իրականացնել:
«Եթե միջինը 1.8 տ բերքատվություն կա սովորական բերքի ժամանակ, ապա այս բարձրորակ սերմերի պարագայում բերքատվությունը ավելի քան 3 տ է: Մենք մոտավորապես նոյեմբերի վերջին արդեն կամփոփենք անցած տարվա ծրագրի տվյալները, բայց կարծում ենք, որ այն բավական հաջող է անցել»,-հայտնեց նախարարը և հավելեց, որ գարնանացանը որոշակի բարդություններով էր անցել, որովհետև սերմեր ներկրելու խնդիր էր եղել Լարսի փակ լինելու պատճառով:
Նախարարը տեղեկացրեց, որ նախորդ տարի այդ պատճառով մոտավորապես 3200 տոննայի կարգի սերմ էր ներմուծվել և հավաստիացրեց, որ այս տարի ակնկալում են ավելի շատ սերմի ձեռքբերում:
«Մենք այս ծրագիրը ստեղծեցինք հետևյալ նկատառումով՝ մենք քաղաքացուն ասում ենք, որ, ենթադրենք, եթե դուք 70 դրամ եք տալիս սովորական ցորեն գնելու և այն որպես սերմ օգտագործելու համար, մենք ձեր այդ գումարին լրացուցիչ ավելացնում ենք այնքան, որպեսզի դուք կարողանաք լիցենզավորված սերմ գնել»,-իր կողմից ավելացրեց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը կես ժամ գովում էր ինքն իրեն՝ էժան վարկ ներգրավելու հանարավորություն ստանալու համար
- Այսօր կառավարությունը, ամենայն հավանականությամբ, Հ 1-ին թույլ կտա 377 մլն դրամ շահութաբաժինը չվճարել ՀՀ բյուջե
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան