Փորձագետը պատմել է, թե ինչպես արագ ազատվել ջեթլագից
Ճանապարհորդությունների փորձագետ Ջոնաթան Լիերին պատմել է, թե ինչպես վերականգնել առողջությունը երկարատև թռիչքից հետո և ինչպես ազատվել ջեթլագից (Ջեթլագ–ժամային գոտու համախտանիշ)։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, հղում անելով The Sun-ին:
«Փաստն այն է, որ թռիչքի ընթացքում մարդը կորցնում է մագնեզիումը, - բացատրել է Լիրին.-հետևաբար, ես ճանապարհորդներին խորհուրդ եմ տալիս վայրէջքից հետո մագնեզիումի գլիկինատ ընդունել: Դա օգնում է հանգստանալ, թեթևացնել սթրեսը և հանգստանալ՝ անկախ ժամային գոտուց:
Փորձագետը հավելել է, որ դեղահաբերից բացի կարելի է սննդի մեջ օգտագործել այդ նյութերով հարուստ մթերքներ: Օրինակ, կաթնամթերք և ամբողջ հացահատիկային արտադրանք, լոբի, ձուկ։