Boeing-ը հայտնել է 787 Dreamliner ինքնաթիռի թերությունների հայտնաբերման մասին
Ամերիկյան BoeingCo․ կոնցեռնը՝ ավիացիայի, տիեզերական և ռազմական տեխնիկայի խոշորագույն արտադրողներից մեկը, 787 Dreamliner ինքնաթիռի նոր թերությունների հայտնաբերման մասին է հայտնել։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Wall Street Journal-ին։
«Բոինգը բախվում է 787 Dreamliner-ի նոր թերության հետ ... Խնդիրն այն է, որ վերջին երեք տարիների ընթացքում կառուցված 787-ի տիտանի մասերից մի քանիսը ավելի թույլ են եղել, քան պետք է»,- նշում է թերթը:
Այդ մասերի հետ կապված խնդիրները Dreamliner-ի առաջին թերությունները չեն: Հուլիսին ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) հաղորդեց, որ դեռևս ծառայության մեջ չմտնող 787 Dreamliners-ի մոտ խնդիրներ են առաջացել օդանավի «աղեղի մոտ»: Իսկ մայիսին FAA-ն հայտնեց, որ Boeing-ը դադարեցրել է 787 Dreamliner-ի մատակարարումները` կարգավորող պահանջների պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին