«Կայրաթի» ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը չի մեկնի Ադրբեջան՝ «Ղարաբաղի» դեմ խաղին
Ղազախական «Կայրաթ» ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը չի մասնակցի ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայի խմբային խաղում ադրբեջանական «Ղարաբաղի» դեմ հանդիպմանը։ Այս մասին գրում է Sports.kz-ը՝ նշելով, որ այս մասին ասել են ադրբեջանական ակումբի մամուլի ծառայությունից։
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստների ցանկում, ովքեր Բաքու են ժամանելու, Հովհաննիսյանի անունը չկա։
«Ղարաբաղ»-«Կայրաթ» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 21-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան