Զախարովա. Նուլանդի այցից հետո Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների որոշ հարցերում տեղաշարժեր կան
ԱՄՆ քաղաքական հարցերով պետքարտուղար Վիկտորյա Նուլանդի Մոսկվա կատարած այցից հետո Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների որոշ հարցերում առաջընթաց կա, Նուլանդը Մոսկվայից հարցեր ստացավ մի շարք թեմաների վերաբերյալ: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ընդհանուր առմամբ, տեղի է ունեցել խնդրահարույց հարցերի այնպիսի գույքագրում, առանց որի լուծման սկզբունքորեն անհնար է առաջ գնալ», - ասել է նա:
Նշվում է, որ չորեքշաբթի օրը Նուլանդը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ուկրաինայի և Մինսկի համաձայնագրերի գծով նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի հետ: Նա բանակցությունները արդյունավետ է համարել: Պետքարտուղարի տեղակալը նույն օրը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովի հետ:
Երեքշաբթի օրը ՌԴ ԱԳՆ շենքում տեղի են ունեցել Նուլանդի և փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի բանակցությունները, որոնք տևել են ավելի քան մեկուկես ժամ: Հանդիպմանը, ինչպես նշվել է Ռուսաստանի դիվանագիտական ծառայությունում, ներկա է եղել նաև Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները