Թուրքիայում պնդում են, թե իրանցի լրտեսների են բացահայտել
Թուրքիայի Վան նահանգում իրանական լրտեսական ցանց է բացահայտվել։ Այդ մասին պնդում են թուրքական իրավապահ մարմինները, գրում է ermenihaber-ը։
Թուրքական աղբյուրները, հղում անելով անվտանգության ծառայության իրենց աղբյուրներին, նշում են, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության և ոստիկանության համատեղ ուժերով իրականացրած օպերացիայի ժամանակ 8 մարդ է ձերբակալվել, որոնց թվում Իրանի հատուկ ծառայությունների 2 գործակալներ կան։
Ըստ տեղեկության` վերոնշյալ խմբի անդամները ձերբակալվել են Թուրքիայում գտնվող իրանցի նախկին զինվորականին ապօրինի ճանապարհով հայրենիք տեղափոխելու փորձի պահին։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան