Բրիտանական թագավորական պալատը Ղրիմը ճանաչել Է Ռուսաստանի մաս
Բրիտանիայի թագավորական արքունիքը պատասխանել է Սևաստոպոլի «Գիտությունների փոքր ակադեմիայի» դպրոցականների նամակին, որի պատասխան հասցեում նշել է Ռուսաստանին:
Այս մասին հաղորդվում է ուսումնական հաստատության Instagram-ի պաշտոնական էջում, գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Այնտեղ պարզաբանել են, որ ամռանը «Զվարճալի անգլերեն» ստեղծագործական միավորման աշակերտները նամակ են գրել Ելիզաբեթ 2-րդին։
«Ուսանողների և ուսուցչի համար հաճելի անակնկալ էր երեք ամիս անց ստանալ երկար սպասված պատասխանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ելիզաբեթ II-ի պատվո սպասուհին Ֆիլիպ դե Պասը պատասխանել է նամակին: Նա նշել է, որ թագուհին ուրախ էր իմանալ սևաստոպոլցի երեխաների անգլերեն լեզվի հետաքրքրության մասիվ: Նամակին կից ներկայացվել են գրքույկներ՝ թագուհու և նրա ընտանիքի մասին տեղեկություններով:
«Փոքր գիտությունների» ակադեմիան հավելել է, որ ուսանողները պատրաստվում են նամակ գրել նաև արքայազն Ուիլյամին և Քեյթ Միդլթոնին:
Հարակից հրապարակումներ`
- Ելիզավետա Երկրորդ թագուհի. Մենք նորից կհանդիպենք, լավագույն օրերը կվերադառնան
- Ելիզաբեթ II-ը ստորագրել է Brexit-ի փաստաթուղթը
- Ելիզավետա թագուհուն վրդովվեցրել են նախկին վարչապետ Քեմերոնի խոսքերը՝ հանրաքվեի վրա նրա ազդեցության մասին