Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 212 նոր դեպք, մահացել է 38 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 212 նոր դեպք: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 52 620 թեստ, այստեղից 32 545-ը՝ հակագենի արագ թեստով և 20 075-ը՝ «ՊՇՌ»: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 649 407 դեպք: Ապաքինվել է ևս 1 982 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 607 563:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 38 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 9 221 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 1 895 771 մարդ, օրական՝ 6 110: