
Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանը առնչվող հարցեր
Հոկտեմբերի 14-ին ԱՊՀ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Մինսկում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Հայաստանի ու Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ֊ռուսական բազմոլորտ համագործակցությանը և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող խնդիրների շուրջ։ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը առնչվող հարցեր»,- նշված է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր
- Լավրովն ու Միրզոյանը հանդիպում են անցկացնում
- ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը կնպաստի Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը․ Միրզոյան
- ԼՂ հիմնախնդրի լուծումը տեսնում ենք միայն խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատով․ Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին