Նույնիսկ միջազգային օնլայն նիստին միանալը Նիկոլի մոտ չի ստացվում
Եվրասիական բարձրագույն խորհրդի օնլայն նիստի ընթացքում, որին մասնակցում են անդամ երկրների ղեկավարները, Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ նրա ձայնը կորավ։
Ձայն անջատվեց հենց այն պահին, երբ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ի սրտե շնորհավորում էր Ուզբեկստանի նախագահին։
Փաշինյանը խոսում էր ու չէր նկատում, որ ձայնը չի լսվում, մինչև կողքից Ղազախստանի նախագահը Կասիմ Ժոմարտ Տոկաևը հուշեց. «Ձայնը կորել է»։ Նա խնդրեց, որ տեխնիկական աշխատակիցները նայեն։
Տեխնիկական աշխատակիցների միջամտությունից հետո ձայնը լսվեց, մի քանի բառ չէր հասցրել արտաբերել Փաշինյանը, երբ ձայնն էլի կորավ։
Ենթադրվում է, ի պատասխան հեռախոսն անջատելու առաջարկին, նա նշեց. «Հեռախոսս անջատած է»։
Այս ելույթում էլ Փաշինյանն աչքի ընկավ ռուսերեն բառերն արտաբերել չկարողանալով կամ դժվարությամբ արտաբերելով։
Տեսանյութը՝ News.am-ի։