Հայաստանում օգտատերերը սկսել են ավելի քիչ ենթարկվել տեղային սպառնալիքների
Հայաստանում 2021-ի ապրիլ-հունիսին օգտատերերի համակարգիչների 24,89%–ը բախվել է տեղային սպառնալիքներով վարակման փորձերի այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 8,93%, իսկ Ադրբեջանում՝ 29,56%:
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ 2020-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում համակարգիչների օգտատերերի 29,3%-ը ենթարկվել է տեղային սպառնալիքներով վարակման փորձերի։ Վրաստանում նման գրոհների բախված օգտատերերի բաժինը կազմել է 22,6%, Ադրբեջանում՝ 30%: Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ 2021 թվականի երկրորդ եռամսյակում աշխարհում ամենից շատ տեղային սպառնալիքների են ենթարկվել Թուրքմենստանում (49,38%), Տաջիկստանում (48,11%) և Աֆղանստանում (46,52%) գտնվող օգտատերերը։
2021-ի երկրորդ եռամսյակում աշխարհում Malware դասի գոնե մեկ տեղային սպառնալիք հայտնաբերվել է միջին հաշվով 15,56% համակարգիչներում՝ մեկ տարի առաջվա 17,05%-ի դիմաց։
Փորձագետները նշում են, որ տեղային սպառնալիքները մեծ վնաս կարող են պատճառել հատկապես կորպորատիվ օգտատերերին։ Նրանց համար առավել մեծ վտանգ են ներկայացնում տեղեկատվության հանովի կրիչները (USB-ֆլեշները, ֆոտոխցիկների և հեռախոսների հիշողության քարտերը, արտաքին կոշտ սկավառակները)։
Չարագործները դրանց մեջ գրանցում են վնասաբեր ծրագրեր և թողնում ընկերությունների կամ դրանց հարակից տարածքներում։ «Գտած» հանովի կրիչը վերցնելով, անփույթ աշխատակիցները դրանք միացնում են աշխատավայրի իրենց համակարգիչներին և վարակում դրանք, իսկ այնուհետև վնասաբեր օբյեկտները կարող են տարածվել ընկերության ամբողջ ցանցով՝ դառնալով լրտեսության, ֆինանսական միջոցների և արժեքավոր տեղեկատվության գողության պատճառ։
Այդ իսկ պատճառով ընկերությունների տեղեկատվական անվտանգության մասնագետները պետք է ամբողջ պատասխանատվությամբ վերաբերվեն սարքերի ֆիզիկական անվտանգությանը և պատշաճ վերահսկողություն սահմանեն միացվող սարքերի նկատմամբ։ Այդ անելու համար նրանց կօգնեն ցանցին միացման հսկողության համակարգ և սարքերի հսկողության գործառույթ ունեցող պաշտպանական լուծումները, որոնք կան բիզնեսի համար հակավիրուսային ծրագրերում։
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի» ընկերությունը հրապարակել է թափանցիկության մասին իր առաջին հաշվետվությունը
- Կասպերսկի. Հայաստանն աշխարհում 17-րդն է վեբ-գրոհների ենթարկվածների մասնաբաժնով
- «Կասպերսկի». Հայաստանում կրիպտոմայներների գրոհների ենթարկվածների բաժինը զգալիորեն նվազել է
- «Կասպերսկի». Ծածկագրող-շորթող ծրագրերի հետաքրքրությունը Հայաստանի օգտատերերի նկատմամբ թուլացել է
- «Կասպերսկի». Ֆինանսական վնասաբեր ծրագրերը գրեթե կրկնակի քիչ են անհանգստացնում հայաստանցի օգտատերերին
- «Կասպերսկի». Հայաստանում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհները գրեթե կրկնակի թուլացել են
- «Կասպերսկի». Ֆիշերների հետաքրքրությունը Հայաստանի օգտատերերի նկատմամբ կտրուկ նվազել է
- «Կասպերսկի». Երկրորդ եռամսյակում աշխարհում ավելացել է բարդ թիրախային գրոհների քանակը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին