«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն ազատ կարձակվի 20 միլիոն դրամ գրավով
«ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանը շատ շուտով կլինի ազատության մեջ: Այսօր' 14.10.2021թ. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է 20 մլն դրամի չափով գրավ»,- այս մասին հայտնում է պաշտպան Էմին Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և Պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքով։
Հարակից հրապարակումներ`
- Գորիսի փոխքաղաքապետը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի
- Սիսիանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձի
- Սիսիանի քաղաքապետը կալանավորվեց
- Սիսիանի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել
- Սիսիանի համայնքապետը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան