Աննա Շելեստ. Իրավիճակը վեր է ածվում առանց կանոնների մարտերի
Ներկայիս իրավիճակը շատ ավելի բարդ ու խրթին է, քան թե սառը պատերազմի ժամանակ ստեղծված իրադրությունը,-անդրադառնալով ՌԴ-ի և Արևմուտքի միջև նոր սառը պատերազմի վերսկսման հնարավորություններին, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել «UA: Ukraine Analytica» թերթի գլխավոր խմբագիր Աննա Շելեստը։
«Այն ժամանակ գերտերություների համար գոյություն ունեին որոշակի չգրված կանոններ և պահվածքի սկզբունքներ, ինչի արդյունքում հնարավոր էլ լինում խուսափել ճգնաժամներից: Այժմ նման սկզբունքներ չկան և որոշ տերություններ իրենց թույլ են տալիս խախտել միջազգային իրավունքի և համաշխարհային քաղաքականության հիմնարար սկզբունքները»,-նշել է Աննա Շելեստը։
Վերլուծաբանի կածիքով` երբ չկան բոլոր խաղաղացողների կողմից ընդունված և հասկացված խաղի կաննոներ, իրավիճակը վեր է ածվում «առանց կանոնների մարտերի, որտեղ արդյունքն անկանխատեսելի է»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում