Մեր փորձագետների խումբն աշխատում է 14-օրյա թեստավորման պարբերականությունը կրճատելու ուղղությամբ. Ավանեսյան
Երեկվա տվյալով` ավելի քան 12 հազար թեստավորում է կատարվել, որից 1589-ը դրական է եղել:
Սա, ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, նշանակում է, որ իրենց ներդրած ֆիլտրերն աշխատում են, և այն անձինք, ովքեր ունեն դրական պատասխան, կմնան տանը, չեն գնա աշխատանքի և չեն վարակի մյուսներին:
«Մեխանիզմն առավել գործուն դարձնելու համար մեր փորձագետների խումբն այսօր աշխատում է 14-օրյա թեստավորման պարբերականությունը կրճատելու ուղղությամբ»,- գրել է առողջապահության նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- 14.10.2021. Կորոնավիրուսի 1589 նոր դեպք է գրանցվել, մահացել է 29 հիվանդ
- Չի բացառվում`այլ սահմանափակումներ և նաև թեստի պահանջի ժամանակահատված քննարկվի. ԱՆ ներկայացուցիչ
- Կորոնավիրուսից բուժված անձը մինչև 90 օր ազատված է թեստի պատասխանը կամ պատվաստման սերտիֆիկատը ներկայացնելու պահանջից. Աբովյան
- Մանկապատանեկան տարիքային բոլոր խմբերում գրանցվել է կորոնավիրուսի դեպքերի 1,5-1,7 անգամ աճ. Ռոմելլա Աբովյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան