Անդրեա Վիկտորինը հանդիպել է «Գիտուժ»-ի ներկայացուցիչներին
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպել է Հայաստանում գիտության զարգացման «Գիտուժ» շարժման ներկայացուցիչներին։
ԵՄ երևանյան գրասենյակի փոխանցմամբ, նրանց հետ դեսպանը քննարկել է գիտության և հետազոտությունների ոլորտում ներդրումների կարևոր նշանակությունը սոցիալ-տնտեսական զարգացման և բարեկեցության համար։
«Հայաստանին անհրաժեշտ է գիտության ոլորտի կուռ ռազմավարություն և հարակից՝ իրականացումն ապահովող բարեփոխումներ` կառավարման, ֆինանսավորման և գիտահետազոտական հաստատությունների էկոհամակարգի ուղղություններով։ ԵՄ-ն այսուհետ ևս հանձնառու է աջակցելու բարեփոխումներին, ներդրումներին և զարգացմանը Հայաստանում»,- նշել է դեսպանը։
Հարակից հրապարակումներ`
- «Գիտուժ»-ի անդամներ. Գիտության ֆինանսավորման ավելացումը դրական քայլ է, բայց ոչ բավարար
- Գիտաշխատողների բազային աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ «Գիտուժ»-ի հայտարարությունը
- Տիգրան Շահվերդյան. Գիտության վիճակի մասին հնչեցվող sos-ը ողջ խորությամբ իշխանությունները չեն գիտակցում
- Պրոֆեսորի ահազանգը. Մենք հիմա անջրպետի առաջ ենք
- «Գիտուժ»-ի անդամ. 2.7 մլրդ դրամ ֆինանսավորման մասին հայտարարությունը մեզ չի գոհացրել
- Արամ Ջիվանյան. Գիտության ոլորտում կտրուկ փոփոխություններ են հարկավոր, փոքր քայլերը միայն կերկարացնեն հիվանդի հոգեվարքը
- Խաչիկ Նազարյան. Ֆիքսեք, Հայաստանում գիտության վիճակն օրհասական է, գիտնականը՝ անհետացման վտանգի ներքո
- «Գիտուժ»-ը մի քանի պաշտոնյայի հետ հանդիպումից հետո ցավալի արձանագրումներ է արել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան