Մշակույթ 10:32 14/10/2021 Հայաստան

«Ուդիական քարոզչությունը որպես ադրբեջանական քաղաքականության դրսևորում». monumentwatch.org

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագրի ստորագրումից և Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո, Ադրբեջանը Արցախի գրավյալ տարածքների շուրջ սկսեց բազմաբնույթ հակահայկական քարոզչություն իրականացնել: Նման նպատակաուղղված քարոզչությունն առաջին հերթին թիրախավորում է Արցախի գրավյալ տարածքներում գտնվող բազմաթիվ հայկական քրիստոնեական հոգևոր հուշարձանները:

Ադրբեջանական քարոզչամեքենան, հետևելով դեռևս խորհրդային տարիներին ձևավորված և Արցախի հայկական հոգևոր մշակութային ժառանգության յուրացմանը միտված քաղաքականությանը, դրանք ներկայացնում է որպես աղվանական մշակութային հուշարձաններ և կապում Կովկասյան Աղվանքի հետ: 2020 թվականի պատերազմի ավարտից հետո ադրբեջանական պետական քարոզչամեքենան հայկական մշակութային ժառանգության բռնայուրացմանը միտված քարոզչության մեջ ակտիվորեն սկսեց ներգրավել Ադրբեջանի տարածքում բնակվող հայադավան քրիստոնյա ուդիներին: Գլխավոր պատճառն այն էր, որ ուդիները կովկասյան աղվանների միակ քրիստոնյա հետնորդներն են:

Մինչև 1990-ական թվականները ժամանակակից Արդբեջանի տարածքում բնակվող ուդիների մեծագույնը մասը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ էին: Նրանք գլխավորապես բնակվում են ժամանակակից Արդբեջանի հյուսիսում: Ուդիներից շատերը Ադրբեջանից հեռացան 1988-1990 թվականներին հայ բնակչության հետ միասին, քանի ադրբեջանցիների կողմից դիտարկվում էին որպես հայեր կամ հայերին մոտ կանգնած:

Ուդիական համայնքի խնդիրը բարդացավ նրանով, որ Արցախյան հակամարտության հետևանքով Ադրբեջանում բնականաբար անհնար դարձավ Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը և հոգևոր կյանքի առումով ներկայումս ուդիները գտնվում են անհասկանալի իրավիճակում: Ադրբեջանական պետական քարոզչամեքենան լայնորեն խոսում է աղվանա-ուդիական եկեղեցու և նրա հոգևոր ծեսերի մասին, սակայն այդպես էլ չի ասում, թե դավանական որ ուղղությանն են պատկանում ուդիները: Նաև շեշտենք, որ առնվազն 8-րդ դարից սկսած Աղվանից եկեղեցին իր դավանական և ծիսական (ներառյալ և ժամասացության լեզուն) համակարգով նույնական էր Հայ առաքելական եկեղեցու հետ: Խոսել առանձին ուդիական դավանանքի մասին տարրական անգրագիտություն  է և/կամ նպատակադրված քարոզչություն: Նաև նկատենք, որ 1836 թ. ցարական  կառավարության որոշմամբ Աղվանից եկեղեցին վերացվել է, և անդրկուրյան քրիստոնյա ուդիական համայնքները ներառվել են Հայ առաքելական եկեղեցու Շամախու թեմում: Ընդհուպ մինչև անցած դարի 80-ական թվականները քրիստոնյա ուդիները, որոնք իրենց կոչում էին «ազգությամբ հայ, ցեղով ուդի», չունեին որևէ դավանական, ծիսական կամ լեզվական առանձնացվածություն հայ առաքելական եկղեցուց:

Ադրբեջանական քարոզչամեքենան պատերազմի ավարտից անմիջապես հետո դեպի Արցախի գրավյալ տարածքներում գտնվող մի շարք հայկական վանքեր և եկեղեցիներ (Դադիվանք, Ծիծեռնավանք, Տողի սուրբ Հովհաննես եկեղեցի) սկսեց պարբերաբար կազմակերպել ներկայիս ուդիական համայնքի ներկայացուցիչների այցեր, որոնք լայնորեն լուսաբանվում էին ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից: Այցերի ժամանակ ուդիական համայնքի ներկայացուցիչները՝ գլխավորապես համայնքի ներկայիս ղեկավար Ռոբերտ Մոբիլին և նրա տեղակալ Րաֆիկ Դանակարին հայկական եկեղեցիներում «աղվանական-ուդիական եկեղեցուն բնորոշ ծեսեր էին կատարում», որոնցից հետո ԶԼՄ-ներին տրվող հարցազրույցներում խոսում էին այն «վնասների մասին», որ ստացել էր «աղվանական մշակութային ժառանգությունը հայկական օկուպացիայի ժամանակ»:

Որպես այդպիսիք նշում էին, որ հայերը աղվանական-ուդիական եկեղեցիների պատերին «ավելացրել են հայկական խաչեր, տեղադրել խաչքարեր, ավելացրել են հայկական գրերը և դա արվել է աղվանական հետքերը ջնջելով»: Որպես հարցազրուցավար սովորաբար հանդես է գալիս ուդիական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլին, ով վերոնշյալ մտքերին նաև մշտապես ավելացնում է, որ իրենք պետք է նախնական, ոչ հայկական տեսքի բերեն եկեղեցիները, հասկանան հայերի կողմից տրված վնասների չափը և մշտապես նշում է, որ «ադրբեջանական հողերի ազատագրումից հետո իրենք հնարավորություն ստացան այցելելու և ծիսակարգ կատարելու դարերով իրենց պատկանող վանքերում և եկեղեցիներում»:

Հավելենք, որ ադրբեջանական լրատվականների տարածած տեսանյութերում ուդիական հոգևոր ծեսի կամ աղոթքի ժամանակ մոմեր են տեղադրվում եկեղեցու խորանին, բեմին, անգամ բեմի աստիճաններին և մկրտարանի վրա, ինչն նվազագույնը տարակուսանք է առաջացնում:

Սովորաբար ուդիական համայնքի յուրաքանչյուչ այցի ժամանակ նրանց ուղեկցում են նաև ադրբեջանական հակահայկական քարոզչամեքենայի մեջ ներգրավված պատմաբաններ, արվեստաբաններ, քաղաքական և ռազմական գործիչներ, ովքեր հարցազրույցներում փորձում են ապացուցել այդ հուշարձանների ոչ հայկական լինելը:

Դադիվանք այցելությունների ժամանակ բազմիցս փորձ է կատարվել հրահրել բախում տեղում գտնվող հայ հոգևորականների հետ, ինչը բարեբախտաբար ձախողվել է, սակայն ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից ներկայացվել է որպես հայ հոգևորականության ագրեսիա:

Ցավալի է, որ ներկայիս ուդիական համայնքի ներկայացուցիչները դարձել են ադրբեջանական կեղտոտ քարոզչամեքենայի պատանդն ու գործիքը:

ժառանգության վերանվանում, ինքնության հետքերի բնաջնջում։

Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման դեպքերի հետ կապված հարկ է նշել, որ յուրացնելով հայկական ժառանգությունը, այն համարելով աղվանական կամ ուդիական, ժառանգությունը կորցնում է իր հիմնական արժեքը, զրկվում իսկության և ամբողջականության հատկանիշներից, որոնք բխում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության» կոնվենցիայից, 1994 թ․ Ճապոնիայում ընդունված իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից, ԻԿՕՄՕՍ-ի և Բուրրայի խարտիայից այլ միջազգային կառույցների փաստաթղթերից»։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:12
Թուրքիայիհանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասելէ 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու և մեղադրանք առաջադրեն
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Վարորդները որոշել են չխոչընդոտել բոյկոտը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Մի քանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:31
Գեղամ ջան, և՛ ՀՌՀ-ն է նույն հասցեով, և՛ աշխատասենյակս է նույն հարկում. Տիգրան Հակոբյանը՝ Մանուկյանին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին....
Աղբյուր` Panorama.am
08:22
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» սուպերմարկետում
Կեսգիշերին մոտ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
08:18
Երևանի բազմաթիվ հասցեներում այսօր հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում հրդեհի զոհերի կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուսիսում՝ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
21:18
Փաշինյանի բոլոր «կռուտիտները», իրեն գժի տեղ դնելն աշխարհում այլևս չի անցնում. Վիգեն Հակոբյան
2025 թվականի մեկնարկին Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մեջ երկու էական քայլ կատարվեց. Վաշինգտոնում ստորագրվեց...
Աղբյուր` Panorama.am
21:00
Սա մանիպուլյատիվ ձևակերպում է և ոչ թե աշխատանքի արդյունք․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի...
Աղբյուր` Panorama.am
20:42
Բարեմաղթությունների և կենացների մի անորոկ շիլաշփոթ են բերել՝ անունը դնելով «Օրենք»․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Կառավարության հերթական ձախողումը, Զավեշտական է՝ Օրենք, որի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Բազումի բնակիչները դեմ են օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն
ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերի տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական...
Աղբյուր` Panorama.am
20:13
Թուրքիայում սուգ է հայտարարվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հանրապետությունում համազգային սուգ է հայտարարել՝ 66 մարդու կյանք խլած հրդեհի պատճառով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ֆրանսիան Հայաստանում իր ռեսուրսներն ուղղում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են․ Օլիվիե Դըկոտինյի
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Արարատի մարզ այցելելությունից հետո գրառում է արել X-ում՝ նշելով․...
Աղբյուր` Panorama.am
19:37
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
19:23
Հարկերը և տուրքերը բարձրացնելու նախաձեռնությունների հիմքում դրվում է կուրյոզ պատճառաբանություն․ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հարկերը և տուրքերը կտրուկ, մի քանի անգամ...
Աղբյուր` Panorama.am
19:10
Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը
Բաքվի դատարանում  այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը Դատարանը  հաջորդ նիստին՝...
Աղբյուր` Panorama.am
19:03
Այս տարի Հարության տոնը կամ Զատիկը կնշվի ապրիլի 20-ին
Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն այս տարի  Սբ․ Հարության տոնը կամ, ինչպես ընդհունված է հանրության շրջանում ասել, Զատիկը, կնշվի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Հայաստանը կարիք ունի ռազմավարական էլիտայի․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Դեռ նոր էր սկսվել ռուս-ուկրաինական պատերազմը և Հայաստանում շատերը ոգևորված էին, թե բա Ռամշտայնի...
Աղբյուր` Panorama.am
18:38
Միտում չկա, ես ինքս շոկի ենթարկվեցի, որ դանակն ինձ մոտ էր․ Newday-ի օպերատորին ազատ են արձակել
«Հարցումներ անցկացրեցին,թե դանակն ինչի համար է ինձ մոտ։ Ասացի՝ գործի բերումով երբեմն անհրաժեշտ է, լար կտրելու  կամ այլ բանի համար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}