Աֆղանստանի Ասաբադ քաղաքում պայթյուն է որոտացել
Պայթյուն է որոտացել Աֆղանստանի Կունար նահանգի մայրաքաղաք Ասադաբադում ՝ հրթիռային ենթադրյալ հարվածից հետո։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Ըստ որոշ տեղեկությունների ՝ հրթիռները կարող էին արձակվել Պակիստանի տարածքից:
Ինչպես հաղորդում է գործակալությունը, այս մասին դեռ պաշտոնական տեղեկություն չի տրվել։
Ավելի վաղ «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»-ն հայտնել էր, որ Աֆղանստանի հյուսիս -արևելքում գտնվող Կունդուզ քաղաքի շիական մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է հարյուրը:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժման ջոկատները վերջին օրերի լայնածավալ հարձակման ընթացքում վերահսկողություն են սահմանել Աֆղանստանի հյուսիսում գտնվող մի շարք շրջանների նկատմամբ՝ այստեղ տեղակայված կառավարական զորքերին ստիպելով հատել Տաջիկստանի հետ սահմանը և նահանջել հարևան երկրի տարածք։
Հարակից հրապարակումներ`
- Կանադան 40 հազար փախստական կընդունի Աֆղանստանից
- Մակրոն․ Աֆղանցի կանանց համար ապագայի ապահովումը թալիբների ճանաչման պայմաններից մեկն է
- Մի քանի հզոր պայթյուններ են որոտացել Աֆղանստանի հյուսիսում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան