Բեյրութում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Թայունի շրջանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, վիրավորների թիվը գերազանցում է 60-ը։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով Al-Mayadeen-ին:
«Ըստ բժշկական աղբյուրների, Թայունի շրջանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, ավելի քան 60 -ը վիրավորվել են», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Հինգշաբթի Բեյրութում զենքով կրակ է բացվել Բադարո շրջանում ցուցարարների ուղղությամբ, երբ նրանք շարժվում էին դեպի Արդարադատության պալատ: Լիբանանի բանակը հետախուզում է հայտարարել նրանց նկատմամբ, որոնք կրակել են ցուցարարների վրա: Բանակը նաև հայտարարել է, որ կրակ է բացելու Բեյրութի փողոցներում ցանկացած զինված անձի վրա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին