
Մենք վերջերս կրկին ունեցել ենք կովիդից հղի կնոջ մահվան դեպք, նաև ներարգանդային մահ է գրանցվել. Գեորգի Օկոև
«Ոսկրածուծի փոխպատվաստում ստացած կամ ծանր վիրահատության պատրաստվող և բջջային թերապիա ստացող հիվանդներին խորհուրդ է տրվում որոշ ժամանակով հետաձգել պատվաստումը»,-հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը և հավելեց, որ ուռուցքային հիվանդությամբ տառապող բոլոր մյուս հիվանդներին ցուցված է կորոնավիրուսի դեմ պատվաստվելը:
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևն էլ հայտնեց, որ Դանիայի բնակչության 85 %-ը պատվաստված է և այնտեղ հանված են բոլոր սահմանափակումները:
Նրա խոսքով՝ 70 տարեկանից բարձր դանիացիների 97%-ը պատվաստված է, բուժաշխատողների՝ 99%-ը և արդեն մի քանի օր է այնտեղ չի արձանագրվել վարակման որևէ դեպք, իսկ հիվանդանոցներում գտնվում են ընդամենը 11 հոգի:
Գեորգի Օկոևը հայտնեց, որ Մեծ Բրիտանիայում հղիներին պատվաստում են՝ անկախ հղիության ժամկետից և նշեց, որ այնտեղ «Սպուտնիկ V» չկա և նրանք ակտիվ պատվաստում են «Մոդեռնա», «Աստրա Զենեկա» և «Պֆայզեր» պատվաստանյութերով:
Պրոֆեսորը տեղեկացրեց, որ կրծքով կերակրող մայրեն էլ կարող են պատվաստվել, բայց՝ բժշկի ցուցումով:
Նրա խոսքով՝ պատվաստանյութի երկու դեղաչափն ընդունելուց և դրա ազդեցության համար նախատեսված ժամկետը լրանալուց հետո նոր ցանկացողները կարող են հղիանալ:
«Մենք վերջերս ունեցել ենք դեպք, երբ հղի կինն է մահացել, մեկ այլ դեպքով էլ ներարգանդային մահ է գրանցվել՝ ընկերքի ծայրահեղ բարդ տրոմբոցիտային փոփոխության պատճառով, դրա համար պատվաստվելն անհրաժեշտ է»,- հայտնեց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրենը և բոլորին հորդորեց պատվաստվել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին