Իրանի զորավարժությունների ընթացքում լայնածավալ սպառնալիքների դեմ պայքարի նպատակով կիրառվել է արհեստական բանականություն
ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի ՀՕՊ ստորաբաժանման հրամանատարը հայտարարել է, որ «Վիլայաթի երկնքի պաշտպաններ 1400» զորավարժությունների ընթացքում, հրամանատարական կենտրոններում և վարժանքների կառավարման համար, կիրառվել են խելացի համակարգեր: Այս մասին գրում է Pars Today-ը։
Բրիգադի գեներալ Ռեզա Շաաբանը հայտարարել է, որ զորավարժության ամենակարևոր կետերից է արհեստական բանականության վրա հիմնված խելացի կառավարման համակարգի կիրառումը, ինչը այս վարժանքների ըթնացքում տեղի է ունենում առաջին անգամ:
«Խելացի կառավարման համակարգը արդյունավետ է գործում լայնածավալ սպառնալիքներին հակազդելու ժամանակ և կայացնելով որոշումներ, ՀՕՊ ուժերին օգնում է պատշաճ և ժամանակին արձագանքել սպառնալիքներին»,-ասել է նա։
Նա հավելել է, որ զորավարժոթյուններում չի կիրառվել դրսից բերված որևէ համակարգ, այլ միայն տեղական արտադրության համակարգերից, որոնք կառուցված են ժամանակակից տեխնոլոգիայով։
«Մենք իսլամական Իրանի պատվավոր ազգին կարող ենք խոստանալ` ջախջախիչ պատասխան տալ երկրի սահմանների դեմ իրականացված ցանկացած ոտնձգության»,-ասել է գեներալը։
«Վիլայաթի երկնքի պաշտպաններ 1400» ՀՕՊ զորավարժությունները մեկնարկել են երեքշաբթի օրը՝ Իրանի կենտրոնական անապատում՝ տեղակայն հրթիռների, ռադարների, հետախուզության, էլեկտրոնային պատերազմի, կապի համակարգերի և տեսողական վերահսկողության համակարգերի կիրառմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան