
Կառավարությունը Հայաստանի ԱԷԿ-ին պետական բյուջեից 2.2 մլրդ դրամ վարկ հատկացրեց
ՀՀ կառավարությանն այսօր չզեկուցվող հարցերի շարքում որոշում ընդունեց, որով ՀՀ պետական բյուջեից 2,242,223,800 դրամի չափով բյուջետային վարկ տրամադրվեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 485Ա որոշմամբ հաստատված «ՀԱԷԿ» ՓԲԸ 2021-2022թթ. էլեկտրաէներգիայի (հզորության) սակագնում ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով ներգրավված վարկերի մարման և սպասարկման ծախսեր հոդվածով պակաս է նախատեսվել 10,187.17 մլն դրամ, որի հետևանքով 2021-2022թթ. սակագնային տարում ընկերությունում կառաջանա ֆինանսական ճեղքվածք:
Վերը նշված որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն ֆինանսական ճեղքվածքի մասնակի փոխհատուցման անհրաժեշտությամբ պայմանավորված ՀՀ պետական բյուջեից ի օգուտ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի անհրաժեշտ է ներգրավել 2,242,223,800 դրամի չափով ֆինանսական միջոցներ»:
Ըստ նախագծի ուղեկցող գրության՝ վարկը կուղղվի ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ներգրավված վարկերի մարման և սպասարկման ծախսերի փոխհատուցմանը, ինչն էլ կբերի կայանի 2021 թվականի ընթացքում երկարատև` 141 օր կանգառով պայմանավորված դրամական հոսքերի պակասորդի մեղմմանը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 329 մլն դրամ հատկացրեց աշնանացան սերմի գնի սուբսիդավորման համար
- Կառավարությունը կես ժամ գովում էր ինքն իրեն՝ էժան վարկ ներգրավելու հանարավորություն ստանալու համար
- Այսօր կառավարությունը, ամենայն հավանականությամբ, Հ 1-ին թույլ կտա 377 մլն դրամ շահութաբաժինը չվճարել ՀՀ բյուջե
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին