ՀԱՊԿ-ը նշել է կազմակերպության հիմնական սպառնալիքը
ՀԱՊԿ-ին սպառնացող հիմնական սպառնալիքներն են միջազգային ահաբեկչական գործունեության և Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության աճը: Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
«ՀԱՊԿ անդամ պետությունների համար սպառնալիքների հիմնական աղբյուրներն են միջազգային ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների ակտիվության աճը և աշխարհագրության ընդլայնումը, արևմտյան պետությունների գործունեությունը՝ կոալիցիոն և ազգային ռազմական կարողությունների զարգացման համար՝ միաժամանակ ակտիվացնելով ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Եվրոպայում», - ասել է Սիդորովը մամուլի ճեպազրույցում:
Նա նաև որպես սպառնալիք է նշել կիբերտարածքում գործողությունների մասշտաբների աճը, Ուկրաինայում իշխող ռեժիմի հակառուսական հռետորաբանությունը և Սիրիայում ու Աֆղանստանում հակամարտությունների բարձր լարվածության պահպանումը:
Ըստ նրա, շատ առումներով, միջազգային իրավիճակի սրմանը նպաստում է «ԱՄՆ-ի եսակենտրոն գործունեությունը», որոնք իրենց դիրքավորում են որպես միջազգային անվտանգության միակ երաշխավոր: