Հադրութցի կին. Թողել եմ ամենալավ վարձատրվող աշխատանքը, գլուխս առել փախել, որ չխելագարվեի
Հադրութցի Աննա Միրզոյանն Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայրենի քաղաքի բռնազավթումից հետո ստիպված լքել է հարազատ տունն ու սկսել տնից տուն տեղափոխվել։ Հիմա ապրում է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում։
Ֆեյսբուքյան իր էջում նա իր բողոքն ու զայրույթն է հայտնել «թող գնան իրենց Ղարաբաղում ապրեն» հայտարարությունների վերաբերյալ.
«Գիտեք, որ Հադրութից եմ, պատերազմից հետո նյութական ոչինչ չունեմ, Հադրութից դուրս եմ եկել հագածս շորերով, անձնագրով։
Պատերազմի ավարտից հետո ապրել եմ Ստեփանակերտում 8 ամիս` տանջանքների ու տառապանքների 8 ամիս։
Գտնվել եմ Հադրութիցս ընդամենը 40ր և 78կմ հեռավորության վրա, թողել եմ էնտեղ ծնողներիս գերեզմանները։
Հունվարի 7-ին հորս ծննդյան օրն էր, մարտի 13֊ին մորս մահվան օրը, ապրիլի 7-ին հորս մահվան օրը, ու ես մի հատ չորացարած ծաղիկ չեմ կարողացել դնել իրենց գերեզմաններին։
Թողել եմ ամենալավ վարձատրվող աշխատանքը, ամենալավ պայմաններն ու գլուխս առել փախել, միակ ելքը դա էր, որպեսզի չխելագարվեի։
Արցախն իմ համար Հադրութն է։
Ես գնամ մարտակերտցուն ասեմ գործից դուրս արի, ե՞ս եմ քո տեղն աշխատելու։
Գնամ ասկերանցուն ասեմ, եկել եմ շենացնեմ քաղաքդ պետության տված 68 հազարով, էն կողմ գնա՞։
Հաջորդ անգամ «արցախցիները խի՞ չեն գնում իրենց Արցախը շենացնելու» փոստեր գրելու ժամանակ, ձեր Երևանի բնակարանի բանալիները կտաք ինձ ու դուք կգնաք Աշոցքը շենացնելու, էնտեղ էլ հո Հայաստան է, գնացեք ապրեք ու արարեք, բայց լայքեր հավաքելու համար էս ճղճիմ հարթակում փոստեր մի գրեք։
Էնքան լավ երևում է... որ էս կյանքում մի գդալ եք կորցնում ու 7 օր սուգ եք պահում...»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ քաղաքական շրջանակներին խնդրում ենք լինեն ավելի ակտիվ թշնամուն արձագանքելու հարցում. Հադրութցի կին գործիչ
- Հադրութցիներ Բորիսն ու Ժասմինը հանդես են եկել համատեղ նախաձեռնությամբ
- Հադրութցի դերասանուհի. Շնորհավորում եմ՝ Դուք ունեք ապագա, ես՝ ՈՉ....
- Հադրութցի. Ու դու էսօր ասում ես թե արցախցին թո՞ւրք ա...
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան