Ոստիկանները մեթամֆետամինի իրացման դեպքեր են բացահայտել
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տարաբնույթ օպերատիվ-հետախուզական ու քրեադատավարական միջոցառումների արդյունքում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական տվյալներ են ստացվել, որոնք իրացրին՝ համագործակցելով Շենգավիթի բաժնի ծառայողների հետ։
Հոկտեմբերի 1-ին նախ հայտնաբերել են Արտաշատում բնակվող 35-ամյա տղամարդու, որը Երևանի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել Շենգավիթի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին։
Նույն օրը նույն կասկածանքով, «BMW» մակնիշի մեքենայով հանդերձ, Արաբկիր վարչական շրջանից Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել 53-ամյա տղամարդ։ Նրա, ինչպես և մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա, մեթամֆետամին ու դանակ։
Հոկտեմբերի 1-ին՝ արդեն երեկոյան, Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել 22-ամյա աղջիկ, որի խուզարկությամբ ևս մեթամֆետամին է հայտնաբերվել։ Ըստ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների տվյալների՝ բերման ենթարկվածները թմրամիջոցները ձեռք էին բերել Երևանում բնակվող 39-ամյա մի տղամարդուց։
Հետագա միջոցառումներով այդ տվյալները հաստատվել են։ 39-ամյա տղամարդը ևս հայտնաբերվել է ու բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նրա մեքենայի խուզարկությամբ մեթամֆետամին է հայտնաբերվել։ 39-ամյա տղամարդը նախ ձերբակալվել է, ապա նրան մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա