Մեր երկրին անհրաժեշտ է ոչ թե «խաղաղության դարաշրջանի» հավակնող անիրատեսների իշխանություն, այլ ազգային շահը գիտակցող իրատեսների կառավարություն. Հասրաթյան
Գնդապետ,Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Շարունակել մնալ անխոհեմ ու չհաշվարկված քաղաքականության հետևորդ, ինչպես եղել է վերջին երեք տարիների ընթացքում, նշանակում է ամենամոտ ապագայում ունենալ ոչ թե «խաղաղության դարաշրջան», այլ բախվել նոր ու ավելի մեծ պատերազմի...
Սա արդեն ասում եմ, ոչ թե մեր երկրի օրենսդիր ու գործադիր իշխանությունները բռնազավթած պատահականություններին ու նրանց սատարող մոլորյալներին, այլ այն բազմահազար հայ քաղաքացիներին, ովքեր լինելով մտածող տեսակ, ավաղ շարունակում են իրենց դրսևորած անտարբերությամբ նույն այդ պատահականություններին հնարավորություն տալ վերջնական կործանման տանել հազարավոր նվիրյալների արյամբ նվաճված Հայոց ինքնիշխանությունը...
Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը մեկն է՝ ցանկացած գնով օր առաջ ազատվել այս անհայրենիքներից, քանզի մեր երկրին անհրաժեշտ է ոչ թե «խաղաղության դարաշրջանի» հավակնող անիրատեսների իշխանություն, այլ սպասվող պատերազմի ծովախորշից պետության նավը հեռու պահելու ընդունակ և, միաժամանակ, ազգային շահը գիտակցող ու պաշտպանող իրատեսների կառավարություն...»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան